Մարզային

Պայթյուն Գյումրիում. 18-ամյա պատանին կրծքավանդակի ծանր վնասվածք է ստացել

1 րոպեի ընթերցում

Պայթյուն Գյումրիում. 18-ամյա պատանին կրծքավանդակի ծանր վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղակայված ՀՀ ռազմաօդային ուժերի հատուկ մասնագիտացված բազայի պարսպի դրսի հատվածում նոյեմբերի 16-ին, ժամը 14:00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գյումրիի շտապօգնության կայանն ահազանգը ստանալուն պես մեկնել է դեպքի վայր և տեղում հայտնաբերել 2003 թվականին ծնված Տ. ՈՒ.-ին կրծքավանդակի ծանր վնասվածքով:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:

Տուժածը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում