Հայաստանում մի շարք ոլորտներում կարգելվեն կանխիկ վճարումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ֆիզիկական անձանց կողմից կատարվող կանխիկ գործարքների վերին շեմը նախատեսվում է սահմանել 300 հազար դրամի մակարդակում, իսկ դրանից բարձր բոլոր գործարքները առաջարկվում է իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։

«Մի շարք ոլորտներում ընդհանրապես կարգելվի օգտվել կանխիկից։ Դա, մասնավորապես, վերաբերում է բյուջե եւ բյուջեից վճարումներին, ինչպես նաեւ այնպիսի ոլորտներին, ինչպիսին են առողջապահությունը և կրթությունը»,- նշեց Աբրահամյանը։

ԿԲ նախագահի տեղակալի խոսքով՝ 300 հազար դրամ թիվն ընտրվել է ոչ պատահականորեն։

«2020 թվականին հսկիչ-դրամարկղային կտրոնների 99 տոկոսը տրվել է շատ ավելի քիչ գումարով։ Ընդ որում՝ փոփոխությունները կներդրվեն աստիճանաբար։ 2022 թվականին դրանք ուժի մեջ կմտնեն Երեւանում, 2023 թվականին տարբեր մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի ամբողջ տարածքում»,- ասաց Աբրահամյանը։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը համոզված է, որ պետությունը պետք է ապահովի անհրաժեշտ ենթակառուցվածքը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա անկանխիկ վճարել ապրանքի կամ ծառայության համար։

«Եվ տնտեսավարող սուբյեկտը չպետք է նրան մերժելու իրավունք ունենա»,- եզրափակեց Աբրահամյանը։

Հայերեն

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով