Սպորտ

Առաջին իսկ րոպեից թիմը լավ հանդիպում չանցկացրեց. Կապառոս

1 րոպեի ընթերցում

Առաջին իսկ րոպեից թիմը լավ հանդիպում չանցկացրեց. Կապառոս

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով ԱԱ-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին ավելի վատ հանդես եկավ, քան մրցակիցը:

«Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել երկրպագուներից: Մեծ հույսերով էինք խաղադաշտ մտել: Սակայն խաղը լավ չստացվեց: Առաջին իսկ րոպեից թիմը լավ հանդիպում չանցկացրեց: Եվ արագ գոլ բաց թողեցինք, որն էլ իր ազդեցությունը թողեց խաղի վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա մամլո ասուլիսի ընթացքում ասաց Կապառոսը:

Մասնագետի խոսքով` հավաքականի նորեկների մեղքը մեծ չէ այս պարտությունում, պարզապես մրցակիցը լավ հանդես եկավ, Հայաստանի հավաքականը` ոչ:

«Այժմ պետք վերլուծենք այս հանդիպումն ու ինքնաքննադատությամբ զբաղվենք»,-ասաց նա:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունելով Մակեդոնիային պարտվեց 0:5 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում