Բանաստեղծ Նիմա Յուշիջին նվիրված միջոցառմամբ Երևանում մեկնարկեց իրանական ժամանակակից գրականության ամիսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ» ծրագրի մեկնարկը տվեց գրող Նիմա Յուշիջին նվիրված միջոցառմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցերեկույթը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին Հայաստանի գրողների միությունում: Հայ գրողների, գրականագետների, թարգմանիչների մասնակցությամբ քննարկվեցին Նիմա Յուշիջի կյանքն ու ստեղծագործությունները, նրա ավանդն Իրանի ժամանակակից գրականությունում:

ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային շեշտեց, որ Նիմա Յուշիջը համարվում է Իրանի ժամանակակից պոեզիայի հայր, քանի որ մինչ նա իրանական պոեզիայում մեծ կարևորություն է տրվել ձևին և հնչեղությանը: «Բանաստեղծություն գրելիս պահպանվել են հանգերը, սակայն Յուշիջն արժևորել է բովանդակությունը: Նա հեղինակ է, որը չի զոհել ձևը բովանդակությանը, այլ հակառակն է արել»,-ասաց Թաբաթաբային:

Անդրադառնալով հայ-իրանական գրական կապերին՝ Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային հիշեցրեց, որ Իրանն ու Հայաստանը դարավոր բարեկամներ են, ունեն հարուստ մշակույթ, պատմություն ու քաղաքակրթություն, իսկ նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են թե՛ դասական, թե՛ ժամանակակից գրողների ճանաչմանը:

Ըստ նրա՝ մշակույթը, գրականությունը, արվեստը հայելի են, որոնք արտացոլում են տվյալ երկիրը: «Ես նկատել եմ, որ հայ գրական համայնքը շատ լավ ճանաչում է Իրանի դասական գրականությունը՝ Ֆիրդուսիի, Օմար Խայամի, Հաֆեզի ստեղծագործությունները, սակայն բաց կա ժամանակակից գրականության ոլորտում, և մեր գործունեությունն ու ժամանակակից գրականության թարգմանությունը միտված են այդ բացը լրացնելուն»,-հավաստիացրեց խորհրդականը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ շեշտեց, որ հայերն ու իրանցիները դարեր շարունակ ապրել են կողք կողքի, տարբեր բնագավառներում երկու ժողովուրդները հաղորդակցվել են, և այդ ամենն արտացոլվել է մեր դասական և ժամանակակից գրականության մեջ:

Միլիտոնյանի խոսքով՝ այդ բարեկամությունը շարունակվում է: «Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսում մշտապես հայ գիրքը ներկայացվում է: Մենք համատեղ մշակութային ծրագիր ունենք, որի շրջանակում տարիներ շարունակ Հայաստանում հյուրընկալում ենք իրանցի գրողներին, իսկ Իրանում հյուրընկալում են հայ հեղինակներին: Երեսուն տարվա մեջ Իրանն ու Հայաստանը ամուր գրական կապեր են հաստատել: Դա արտացոլվել է նաև նոր գրքերի հրատարակություններով, թարգմանություններով և այլ նախաձեռնություններով»,-ասաց Միլիտոնյանը:

«Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ» ծրագրի շրջանակում նախատեսվում են գրքերի շնորհանդեսներ, պոեզիայի մրցույթներ, տարբեր համալսարանների հետ համագործակցությամբ կոնֆերանսներ և քննարկումներ:

Հայերեն Türkçe

Հայտարարագրումից հետո փոխհատուցվելիք սոցիալական կրեդիտների ցանկում կավելանան արվեստի դպրոցները, մարզական խմբակները

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

Սոցիալական կրեդիտի համակարգի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի. վարչապետը՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին