Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հսկողություն չսահմանելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնելու Ադրբեջանը որոշմանը, հայտարարեց, որ եթե Ադրբեջանի կողմից հսկողություն չիրականացվեր, դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչը Հայաստանի համար անընդունելի է:

«Շահարկումներից խուսափելու համար պետք է հիշեցնեմ և ձեր ուշադրությունը հրավիրվեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում: Խոսքը Էյվազլիի հատվածի մասին է: Հիմա կարող է այլ հարց ծագել: Իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր: Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու է միջանցքային տրամաբանությունը, ինչը անընդունելի է մեզ համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Փաշինյանը:

Երկրի ղեկավարը նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը մշապես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որևէ էքստերիտորիալության համատեքստի և համապատասխան մաքսային և անձնագրային հսկողության:

«Այսինքն` չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, ինչպես նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ: Սա ֆիքսված է փոխվարչապետերի եռակողմ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան ֆորմատում և կարևոր է նաև նշել, որ վերջին շաբաթներին այս տրամաբանությունը և պայմանավորվածությունը հրապարակային կերպով հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնությունը: Հենց այս համատեքստում է թերևս Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հստակեցրեց` Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին, մասնավորապես` տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները ապաշրջափակելու մասով:

«Ավելին, մենք շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները ապաշրջափակելու հարցում և հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների` եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված և հայտարարված սկզբունքների հիման վրա»,- ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով Գորիս-Կապան հատվածի մասով Ադրբեջանի որոշմանը՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես ըստ անհրաժեշտության անցման տեղերում կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր:

«Այս չափազանց կարևոր ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ է սառնասրտություն և ամուր նյարդեր: Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին: Մենք գնում ենք այդ ճանապարհով»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն العربية English Français

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի