Գնել Սանոսյանը հայտնեց նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ ժամկետները

1 րոպեի ընթերցում

ԱՐՄԱՎԻՐ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նախատեսում է նոր ատոմակայան կառուցել և այդ հարցով քննարկումներ ընթանում են՝ հաշվի առնելով այն, որ գործող ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Դա նշանակում է, որ մինչև 2036 թվականը պետք է պատրաստվել և իրականացնել նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները»,- ասաց Սանոսյանը։

Նախարարը նշեց, որ նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները իրենց հաշվարկներով կտևեն մոտ 7-8 տարի։

«Դա նշանակում է՝ 2026-2027 թվականից պետք է սկսել նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները, որպեսզի երբ գործող ատոմակայանի ժամկետն ավարտվի, մյուսը սկսի աշխատել»,- եզրափակեց Սանոսյանը։

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից