Հասարակական

Հայաստանի խորհրդարանում ցուցադրվել են շուշեցի հայազգի ճարտարապետների գործերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում կազմակերպվել է շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովից հայտնում են, որ ցուցադրությունը կազմակերպվել է նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Նշվում է, որ ներկայացված պատկերները փաստում են՝ հայ ճարտարապետների նախագծած շինությունների շնորհիվ գավառական Բաքուն դարձել է քաղաք եւ վերածվել Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի:

Թագուհի Թովմասյանն իր ելույթում նշել է, որ հայկական ճարտարապետությանը զուգահեռ տեսնում ենք վանդալիզմի դրսևորում, ոչնչացվում են հայկական պատմամշակութային օջախներ:

«Այդ քայլերի մեր հակաքայլը ձեր մայրաքաղաքում կանգնած այն շենքերն են, որոնք հեղինակել են հենց նույն շուշեցի ճարտարապետները»,- իր խոսքում ասել է պատգամավորը:

Ցուցադրությանը ծանոթացրել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական Անուշ Տեր-Մինասյանը: Նրա խոսքով՝ հայ ճարտարապետների ջանքերով ստեղծվել է ադրբեջանական ճարտարապետական ոճը, որը մինչ այդ գոյություն չի ունեցել:

Հայերեն Русский Türkçe

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ