Կան փակ զեկույցներ, որոնք, եթե հանձնաժողովը ուսումնասիրի, շատ բաներ ջրի երես կհանի. Արծրուն Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի hանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ինքն իրեն ևս մեղավոր է համարում է հակառակորդին թերագնահատելու համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց՝ լսելով իր վերադասներին, թերագնահատել է իրավիճակը և իր սխալը տեսնում է այդ ամենում, բայց արդյոք դա միայն ի՞ր մեղքն էր, կամ արդյոք այդ ոլորտի պատասխանատուն ի՞նքն էր:

«Կարծում եմ, որ ոչ, պետությունում կային ամբողջական ինստիտուտներ, որոնք պարտավոր էին ճիշտ գնահատել, թե 32 «Սմերչը» 10 «Սմերչից» ինչքանով է շատ, կամ՝ նրանք 100 հատ նոր տանկ էին առնում, մենք ոչ մի հատ չունեինք: Կան փակ զեկույցներ, որոնք, եթե հանձնաժողովը ուսումնասիրի (44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը- խմբ.), շատ բաներ ջրի երես կհանի»,- ասաց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը խոստացավ որպես փորձագետ այդ ամենին տալ իր գնահատականը։

«Կան ոլորտի պատասխանատուներ, որոնք գիտակ մարդիկ են ու իրենց փակ զեկույցներում, հաշվետվություններում վերադասին 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018 թվականներին գնահատել են ու լավ էլ գրել են, որ հակառակորդը ի վիճակի է իր խնդիրը այսքան տոկոսով լուծել (վտանգավոր տոկոսների մասին է եղել խոսքը), մեզ այսքան տոկոսով վնաս հասցնել։ Բավական ազնիվ գնահատականներ կան, ուղղակի զեկույցներն են գաղտնի: Եվ աբսուրդն այն է, որ այն մարդիկ, ովքեր այդ զեկուցագրերը գրել են, այսօր ուրիշ բան են խոսում: Սխալները շատ են եղել այն ժամանակ էլ, հիմա էլ, որոշումներ կան, որ սխալ ենք կայացրել, թեև պատերազմի ժամանակ էլ ենք սխալ որոշումներ կայացրել, դա էլ պետք է քննվի, հիմնավորվի, թե ինչու այսպես եղավ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Հայերեն

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող