Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը պետք է ունենա կոնկրետ արդյունք. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան վերջին պատերազմի հանգամանքները քննելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկը կյանքի է կոչվելու և բոլոր քայլերը ձեռնարկվելու են արդյունավետ աշխատանքի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ինչպես գիտեք, օրենքը թույլ է տալիս 6 ամսով ստեղծել հանձնաժողով և ևս 6 ամսով գործունեության ժամկետը երկարաձգել: Գիտեք, որ ոչ բոլոր պատգամավորերն էին գաղտնիության վերաբերյալ փաստաթղթերը ներկայացրել: Կարող եմ ասել, որ հանձնաժողովը միանշանակ գործելու է և նպատակը զուտ գործելը չի լինելու: Այն պետք է ունենա կոնկրետ արդյունք ու զբաղվի կոնկրետ գործողություններով: Հանձնաժողովի գործողությունները կսկսվեն շուտով, երբ մենք կհասկանանք, որ հանձնաժողովի աշխատանքի համար որևիցե տեխնիկական խնդիր չկա»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ պետք է դասեր քաղել 30 տարվա անցած ճանապարհից, որը բերեց նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրին: ԱԺ նախագահը չի շտապում գնահատականներ տալ, բայց ընդգծում է, որ պետք է վերաիմաստավորել անցած ուղին ու գնալ առաջ սխալների վրա սովորելուց հետո:

«Երկար պետք է վերլուծենք, այս մեծ ցավին մատերի արանքով մենք չենք կարող նայել, շատ բարձր գին ենք վճարել մեր սխալների համար: Շատ կարևորում եմ այդ քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը, որ մեր կողմից առաջ քաշվեց, արդյունքները կարող են որոշիչ դեր ունենալ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձավ նոյեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողություններին, որոնց հետևանքով թիրախավորվել են քաղաքացիական անձինք՝ որակելով դրանք սադրիչ:

«Մեզ պետք է իրավիճակ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեկտեղ շարունակենք Արցախի հարցով այն քննարկումները, որոնք ընդհատվել են»,-հավելեց ԱԺ նախագահը:

Հայերեն English

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին