Ռուսաստանը հորդորել է Հարավային Կորեային՝ շուտափույթ ճանաչել «Սպուտնիկ V» պատվաստանյութը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան կողմը Հարավային Կորեային տեղեկացրել Է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության մասին եւ խնդրել Է շուտով ճանաչել այն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Հեռավոր Արեւելքի զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Չեկունովը:

Հեռավոր Արեւելքի եւ Արկտիկայի զարգացման նախարարն աշխատանքային այցով Հարավային Կորեա Էր ժամանել նոյեմբերի 1-5-ը՝ մասնակցելու ռուս-կորեական միջտարածաշրջանային համագործակցության երրորդ համաժողովին: Մի քանի տասնյակ հանդիպումներ են տեղի ունեցել հարավկորեացի պաշտոնատար անձանց եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ:

«Մենք կորեական կողմին տեղեկացրել ենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության մասին եւ հորդորել ենք այն շուտափույթ ճանաչել Կորեայում:

Դա «Սպուտնիկ V»-ով պատվաստվածներին թույլ կտար կարանտին չանցնել»,-պատմել Է նախարարը: Ինչպես նշել Է գործակալության զրուցակիցը, այս որոշումը «չափազանց օգտակար կլիներ ինչպես երկու երկրների «հումանիտար, այնպես Էլ տնտեսական կապերի զարգացման համար»:

Ներկայում Հարավային Կորեա մուտք գործելիս պարտադիր կարանտինից ազատվում են միայն այն օտարերկրացի քաղաքացիները, որոնք կա՛մ պատվաստման լրիվ կուրսն անցել են Կորեայի Հանրապետությունում, կա՛մ առաջին ներարկումն արել են երկրում, իսկ երկրորդը՝ արտասահմանում: Դրա հետ մեկտեղ Սեուլը ճանաչում Է միայն այն պատվաստանյութերը, որոնց հավանություն Է տվել ԱՀԿ-ն: Արտասահմանում լիովին պատվաստված օտարերկրացիները եւ Հարավային Կորեայի քաղաքացիները պարտավոր են պահպանել 10-օրյա ինքնամեկուսացում:

Հայերեն Русский

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ՊԵԿ-ը մանրամասնել է ԵԱՏՄ շուկա արտահանելու համար թվային դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը

ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները

Համահայկական ձմեռային խաղերի շախմատի մրցաշարի հաղթողները Երևանից ու Աբովյանից են

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի շինարարությունն անհրաժեշտություն է․ Իրանի դեսպան

ՄԻՊ-ը կարևորում է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը