Հասարակական

Հիմնանորոգման, վերանորոգման, կառուցման աշխատանքներ կիրականացվեն 56 դպրոցներում

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգման, վերանորոգման, կառուցման աշխատանքներ կիրականացվեն 56 դպրոցներում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2022 թվականին հիմնանորոգման, վերանորոգման, կառուցման աշխատանքներ կիրականացվեն 56 դպրոցներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:

Անդրադառնալով դպրոցների, նախադպրոցական հաստատությունների կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներին՝ Անդրեասյանը նշեց, որ ամբողջ աշխատանքների ծավալը միայն ԿԳՄՍ նախարարության բյուջեով չի իրականացվում:

«Այս պահին կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ են իրականացվում շուրջ 77 մանկապարտեզներում: Միայն եկող տարվա համար մենք ունենք 56 դպրոցներում աշխատանքներ՝ թե կառուցման, թե հիմնանորոգման, թե վերանորոգման: Սա դեռևս չի ներառում սեյսմիկ անվտանգության ծրագրով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեով իրականացվող ծրագրերը՝ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ»,- ասաց Անդրեասյանն ու հավելեց, որ նշված 56 դպրոցների մեջ նշված չեն այդ դպրոցները:

Փոխնախարարը շեշտեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում են նաև ԵՄ-ի հետ աջակցության ծրագրերի շրջանակներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում