Մարզային

Գեղարքունիքի մարզի բոլոր հանրակրթական դպրոցները նոյեմբերի 8-ից անցել են առկա ուսուցման

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բոլոր հանրակրթական դպրոցները նոյեմբերի 8-ից անցել են առկա ուսուցման

ԳԱՎԱՌ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող 117 հանրակրթական դպրոցները նոյեմբերի 8-ից վերադարձել են աշնանային արձակուրդներից եւ անցել առկա ուսուցմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, չկա որեւէ դպրոց, որտեղ հեռավար ուսուցման անցնելու խնդրանք կամ պահանջ ներկայացված լինի։ Կրթական բոլոր հաստատություններն ապահովված են ջեռուցմամբ, հաճախելիությունը բարձր է։ «Ջեռուցման են անցել բոլոր դպրոցները, որեւէ տեղ ջեռուցման հետ կապված որեւէ խնդիր չկա։ Այս տարի 78 դպրոցներ ջեռուցվում են բնական գազով, 18 դպրոց՝ դիզվառելիքով, 12 դպրոց՝ էլեկտրաէներգիայով, 7 դպրոց՝ վառելափայտով։ Դասասենյակներում բավարար ջերմաստիճան ապահովելու, ինչպես նաեւ հակահամաճարակային միջոցառումների պահանջների կատարման ուղղությամբ մարզպետարանի կողմից իրականացվում է անհրաժեշտ վերահսկողություն։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում