Տարածաշրջանային

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 68 մարդ

1 րոպեի ընթերցում

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 68 մարդ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5240 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 748 հազար 751 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2235 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 68 մարդ, ընդհանուր մահերի թիվը 10 368 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում