Պաշտոնական

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ժենյա Ներսիսյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ժենյա Ներսիսյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի մահվան մասին։

Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների բացառիկ դերասանուհիներից մեկին, ով իր կերտած կերպարներով հայ թատրոնի լավագույն ներկայացուցիչներից էր: Տաղանդավոր արտիստը ելույթ է ունեցել ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում՝ բեմադրելով բազմաթիվ ներկայացումներ, դասավանդելով հայ գրականություն ու բեմարվեստ:

Անգնահատելի է տիկին Ներսիսյանի ներդրումը հայ թատրոնի կայացման ու զարգացման գործում, նրա բեղմնավոր գործունեությունն իր ուրույն տեղը կզբաղեցնի հայ թատերարվեստի հարուստ ժառանգության մեջ:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում տիկին Ներսիսյանի ընտանիքին, գործընկերներին, երկրպագուներին և կիսում կորստյան վիշտը»։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում