Վերջին մի քանի օրում գնացքի տակ երկու մարդ է ընկել. ՀԿԵ-ն հորդորում է պահպանել երթևեկության կանոնները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է միանգամից երկու դեպք, երբ գծերը չթույլատրված տեղերով հատող քաղաքացիներն ընկել են գնացքի տակ. երկու դեպքերն էլ ողբերգական ավարտ են ունեցել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից, (ՀԿԵ) առաջին միջադեպը գրանցվել է հոկտեմբերի 30-ին Գյումրիում, մահացածը 76-ամյա Անահիտ Գասպարյանն է։ Երկրորդը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին Արմավիրում, մահացածը 51-ամյա Կամո Մեհրաբյանն է։ Երկու դեպքում էլ գնացքների մեքենավարները կիրառել են արտակարգ արգելակում, սակայն իներցիան թույլ չի տվել կանգնեցնել բազմատոննանոց գնացքները։

«Սրանք ստանդարտ իրավիճակներ են, քանի որ գնացքների արգելակման ուղին կարող է մինչև 1 կիլոմետր կազմել՝ կախված քաշից և արագությունից։ Երկու դեպքերը միավորում է այն, որ քաղաքացիները գծերը հատել են երկաթուղային երթևեկության տարրական կանոնների խախտմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում պարբերաբար իրականացվում են նմանատիպ միջադեպերի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ Դրանց թվում է «Անվտանգության օրերի» պարբերական կազմակերպումը, երբ ընկերության աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ վարորդներին հուշաթերթիկներ են բաժանում։ Ընկերության աշխատակիցներն այցելում են երկաթուղային գծերի մոտ գտնվող ուսումնական հաստատություններ և երեխաներին բացատրում գծերի և կայարանների ենթակառուցվածքի մոտ անվտանգ մնալու կանոնները։ Նշվում է, որ ՀԿԵ-ն նաև համագործակցում է ինչպես իրավապահ մարմինների ներկայացուցիչների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հետ։

«Առանձին խնդիր է քաղաքացիների կողմից չարտոնված գծանցներ կազմակերպելու հարցը։ Ընկերության հնարավորությունները բավարար չեն դրանց դեմ պայքարելու համար, և այդ պատճառով ՀԿԵ-ն ակտիվորեն ներգրավում է ոստիկանության և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին:

Քաղաքացիների մեծ մասը, սակայն, չի մտածում ճանապարհային կանոններից շեղվելու հետևանքների կամ սխալների մասին և շարունակում է անփույթ լինել նաև երկաթուղու կանոնների պահպանման հարցում։ Նման անզգուշության գինը մարդու կյանքն ու առողջությունն է»,- հայտնում են ընկերությունից։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան