Մշակութային հաստատություններ և ռեստորաններ կկարողանան հաճախել պատվաստված քաղաքացիները. ԱՆ-ի նոր առաջարկը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացառել, որ դեկտեմբերի 1-ից մշակութային հաստատություններ, ռեստորաններ քաղաքացիների մուտքը հնարավոր կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Ավանեսյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 4-ից շրջանառվելու է առողջապահության նախարարի հրամանի փոփոխության նախագիծ, որում ներառված է նաև մշակութային հաստատություններ և ռեստորաններ քաղաքացիների մուտքը միայն պատվաստված լինելու դեպքում թույլատրելու առաջարկը:

Նախարարը հայտնել է, որ առաջարկվող նախագիծը քննարկվելու է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

Հայերեն English

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

Մենք պետք է ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու համար. Մայք Ուոլց

Փաշինյանը Մակրոնին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել

ՀՑԹԻ-ում կայացել է «Երիտթուրքական ազգայնականությունից` նացիզմ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները Դիմադրության շարժման առաջնագծում» գիտաժողովը

Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 59 մարդ Է զոհվել, ավելի քան 155-ը՝ վիրավորվել

Հրշեջները մարել են Վանաձորում բռնկված հրդեհը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակել

ԱՄՆ-ում փոթորիկների հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 30-ի

Եմենի հութիները կշարունակեն արգելափակել իսրայելական նավերի անցումը Կարմիր ծովով