ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանում այսօր առկա են հազարավոր թափուր աշխատատեղեր:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ շինարարության ոլորտում կա խնդիր:
«Հիմա բիզնեսից ստացվող ամենահաճախ ահազանգն աշխատուժի խնդիրն է, ընդ որում, բոլոր ոլորտներում՝ սկսած շինարարության ոլորտից, ավարտած բարձր տեխնոլոգիաների ոլորտով, ամենուր մենք աշխատակիցների խնդիր ունենք», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս հարցը պետք է իրենց աչքի առաջ ունենան ու զբաղվեն դրանց լուծմամբ: