Հասարակական

Ոստիկանապետի տեղակալը հայտնեց ավտովթարների աճի հիմնական պատճառը

1 րոպեի ընթերցում

Ոստիկանապետի տեղակալը հայտնեց ավտովթարների աճի հիմնական պատճառը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների աճի կարևորագույն հանգամանքը պայմանավորված է ավտոմեքենաների քանակի ավելացմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնել էՀՀոստիկանությանպետիտեղակալԱրաՖիդանյանը:

«Ցավոք, արձանագրվել են ավտոտրանսպորտային պատահարների և դրա հետևանքով զոհերի թվի աճ: Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով: Դրանք մշտապես առկա են եղել, սակայն պետք է հաշվի առնենք մի կարևորագույն հանգամանք, որը բնորոշ է վերջին տարիներին` մեծածավալ ավտոտրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան: Եթե նախկինում որոշ ճանապարհային հատվածներ նախատեսված էին որոշակի քանակի տրանսպորտային միջոցների համար, այսօր այդ հատվածներում ունենք քանակի էական ավելացում»,- ընդգծեց Ֆիդանյանը:

Ոստիկանապետի տեղակալը նշեց, որ ՃՏՊ-ների աճը պայմանավորված է թեթև ճանապարհատրանսպորտային պատահարներով, իսկ մահվան ելքերը հիմնականում պայմանավորված են Երևանից դուրս արագ երթևեկության հանգամանքով կամ ճանապարհների վատ լուսավորության ու անմխիթար վիճակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում