Մարզային

Ընթանում է Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը. քաղաքապետի միակ թեկնածուն Վարդգես Սամսոնյանն է

2 րոպեի ընթերցում

Ընթանում է Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը. քաղաքապետի միակ թեկնածուն Վարդգես Սամսոնյանն է

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու առաջին նիստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նիստի օրակարգի առաջին հարցով ավագանին ընտրեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, որում ներառված է յուրաքանչյուր կուսակցությունից մեկական ներկայացուցիչ:

Երկրորդ հարցը համայնքի ղեկավարի ընտրություն է՝ բաց քվեարկության միջոցով:

Ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունները յուրաքանչյուրը պետք է ներկայացներ Գյումրու քաղաքապետի թեկնածու, բայց ինչպես և սպասվում էր, թեկնածու ներկայացրեց միայն «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը. Նրանց թեկնածուն Վարդգես Սամսոնյանն է, մյուս կուսակցությունները թեկնածու չներկայացրին:

ՔՊ ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը իր խոսքում նշեց «ՔՊ-ն թեկնածու չի առաջադրում, մենք կողմ ենք քվեարկելու Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը, ունենք այդպիսի քաղաքական որոշում: Սա անում ենք, որպեսզի քաղաքի կառավարումը անցնի անցնցում»:

Հաշվիչ հանձնաժողովը որոշում է քվեարկության կարգը:

«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբերի 30-ին համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որի համաձայն համատեղ ստանձնում են Գյումրի քաղաքի կառավարման պատասխանատվությունը: Հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետ կընտրվի «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետերը կլինի «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում