Հասարակական

Գյումրիում Պատվաստումների օր անցկացվեց

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրու բժշկական կենտրոնի հետ հետ համագործակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը. բոլոր ցանկացողներին միջոցառման շրջանակներում հնարավորություն էր տրված ըստ ցանկության ընտրել այն պատվաստանյութը, որը ներկա պահին առկա է հանրապետությունում՝ «Մոդերնա», «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ»։

Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն անցորդներին բաժանում էին պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ, նրանք տարածքում պահպանվում էին նաև կարգը: Պատվաստման գործընթացն իրականացնում էին Գյումրիում գործող 4 պոլիկլինիկաների աշխատակիցները:

Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղի իմունիզացիայի պատասխանատու Սոնա Ոսկանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ, չնայած եղանակային պայմաններին, գործընթացը բավական ակտիվ է ընթանում: «Տեսնում եք հերթեր կան՝ և՛ դրսում, և՛ ներսում, բոլորը հերթագրված մտնում ու պատվաստվում են»,- նշեց պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ կամավորները հետևում են, որ տարածքում բոլորը կրեն դիմակներ և պահպանեն անհրաժեշտ հեռավորությունը:

Գործընթացին հետևելու նպատակով Գյումրիում էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցում նախարարը ևս իր գոհունակությունը հայտնեց գործընթացից: «Այսօրվա գնահատակը դրսում սպասող քաղաքացիներն են: Մարդիկ ուզում են գալ ու օր առաջ պատվաստվել։ Ու սա է մեր նպատակը, որպեսզի պաշտպանենք նրանց ու հարազատներին: Բավ է մենք մարդկանց կորցնենք, խոր ցավ ենք ապրում, երբ չի հաջողվում մարդկանց կյանքը փրկել ու երբ այն ֆոնի վրա է, երբ ունենք կանխարգելիչ միջոցներ, ցավը կրկնակի է»,- նշեց Անահիտ Ավանեսյանը՝ խորհուրդ տալով չհապաղել ու պատվաստվել:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 59,96 դոլար

HI AREV անսամբլը երկրպագուներին է ներկայանում «Փրկենք աշխարհը» երգի տեսահոլովակով

Երևանի պարեկները ապրիլի 28-ից մայիսի 5-ը հայտնաբերել են 4 441, մարզերի պարեկները՝ 14 380 խախտում

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

Ռումինիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին

ՄԱԿ-ը նախազգուշացնում է Գազայում աճող հումանիտար աղետի մասին

Իսրայելի բանակը հարվածել է Գազայի հարավում արձակման պատրաստ հրթիռային կայաններին

Վահագն Խաչատուրյանն ու Բենուա Պայանը քննարկել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման հարցեր

Արմավիրի մարզում մայիսի 6-ին վթարային ջրանջատում կիրականացվի

ԱՄՆ և Թուրքիայի նախագահները քննարկել են Ուկրաինայի իրավիճակը