Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/10/1066899.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4610 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 715 հազար 865 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2624 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր մահերի թիվը 10 003 է: