Հայաստանը դառնում է գաստրոնոմիական և գինու զբոսաշրջային ուղղություն. Forbes

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի մեծ ներուժ՝ դառնալու գաստրոտուրիզմի սիրելի ուղղություն աշխարհի տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Forbes-ում հոդված է հրապարակել Էն Աբելը, ով աշխարհի տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկների հետ ժամանել է Հայաստան՝ բացահայտելու մեր երկրի խոհանոցային գրավչությունը:

«Հայաստանում բարություն և առատաձեռնություն կա: Ես զգացի դա Երևանի Գումի շուկայում, որտեղ վաճառողներն անհավատալի շռայլ գտնվեցին՝ մեզ անվճար առաջարկելով համտեսել չորամրգեր, շաքարապատ նուշ, մարինացված վարունգ և սխտոր, ինչպես նաև աղի պանիր»,- գրում է հոդվածի հեղինակը:

Հայաստանի տարբեր կետերում նա փորձել է հայկական խոհանոցի նրբաճաշակ համերը ու խմել հայկական գինին: «Այս երկրում կա ինտելեկտուալիզմ: Ես դրա վկան դարձա այստեղ ունեցած իմ շատ զրույցներում: Այստեղ շախմատն ազգային սպորտաձև է: Հայաստանում՝ առաջինն աշխարհում, քրիստոնեությունը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից 301 թվականին: «Լուսավորում»-ը՝ իր ժամանակակից իմաստով, շարունակում է այստեղ կարևոր արժեք համարվել: Մատենադարանում ցուցադված են հնագույն տպագիր գրքեր, թանկարժեք ձեռագրեր, նկարազարդված գունավոր գրքեր և մանրանկարներ շուրջ 23 հազար ձեռագրեր պարունակող հավաքածուից: Դա շատ բանի մասին է խոսում հայերի վերաբերյալ, ովքեր 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում կազմակերպված ցեղասպանության ժամանակ նախընտրում էին պաշտպանել հիասքանչ գրքերը: Այսօր, նոր սերունդը փորձում է կրթությունը՝ գիտելիքի ու տեխնոլոգիական լուսավորումն արտահանել: Դիլիջանի UWC քոլեջը գրավում է ուսանողների ողջ աշխարհից՝ ուսման ավարտից հետո հետ ուղարկելով հայկական յուրօրինակ լուսավորությամբ»,- գրում է հեղինակը:

Նա նշում է, որ հայկական ուտելիքները բազմազան են, պարունակում են շատ հետաքրքիր թարմ համեմունքներ: Հեղինակը պատմում է նաև հայկական գինիների լայն տեսականու և նուրբ համերի մասին:

«Մշտապես կտեսնեք մեծ թվով լավաշ՝ արագ պատրաստվող լոշիկներ, որոնք հայկական մշակույթի անբաժան մասն են և ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության շարքում»,- գրում է Էն Աբելը՝ եզրափակելով. «Այս երկիրը պատրաստ է ուշադրության»:

Հայերեն العربية Русский

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում