Հասարակական

Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգը բարեփոխումների ակտիվ փուլում է. Սուրեն Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգը բարեփոխումների ակտիվ փուլում է. Սուրեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական ծառայության համակարգը Հայաստանի Հանրապետությունում գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում:

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ԵՄ «Թվինինգ» ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացման ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

«Լիահույս եմ, որ այս քննարկման ընթացքում բարձրացվող հարցերը իրենց ուրույն լուծումներով կնպաստեն ոլորտի արդիականացման, կմոտարկեն քաղաքացիական ծառայության համակարգը Եվրամիության ուղենիշներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց փոխվարչապետը:

Նա հավելեց, որ ՀՀ-ի կողմից միշտ բարձր են գնահատվում համագործակցությունները: Նրա խոսքով՝ համագործակցող կողմերում կա բավականին մեծ ներուժ, որի օգտագործումը ոլորտի բարեփոխումների համար կարևոր հիմնաքար է, որը նպաստում է ՀՀ-ԵՄ շարունակական համագործակցությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում