Բռնցքամարտի ԱԱ. Չալոյանն հաղթել է, Մադոյանը` դուրս մնացել հետագա պայքարից 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջնության 1/16-րդ եզրափակիչում Դավիթ Չալոյանին բաժին էր հասել բավականին դժվար մրցակից՝ Ուկրաինան ներկայացնող Ցոնտե Ռոգավան: Ուկրաինայի հավաքականում ընդգրկվելու համար իր երկրի առաջնությունում Ռոգավան պարտության էր մատնել մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոնին: Առաջին ռաունդում հայ մարզիկը հաղթեց 3:2 հաշվով: Երկրորդ ռաունդում Դավիթը էլ ավելի մեծացրեց իր առավելությունը: Հասկանալով, որ պարտվում է, երրորդ ռաունդում Ռոգավան նետվեց առաջ: Այս ռաունդը բավականին բարդ ստացվեց: Երկու բռնցքամարտիկներն էլ միմյանց շատ ուժգին հարվածներ հասցրեցին: Բայց Չալոյանը շատ ավելի լավ էր դիմավորում մրցակցին և նրան բռնում էր հենց իր գրոհի վրա: Արդյունքում այս ռաունդում էլ մրցավարները առավելությունը տվեցին Չալոյանին և հայ մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:

1/8 եզրափակիչում Չալոյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Քրիստիան Սալգադոյի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը պարտություն կրեց 1/16 եզրափակիչում` զիջելով լեհ Դամիան Դուրկաչին:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին