Սոպրանո Մանե Գալոյանը երեք մրցանակի է արժանացել միջազգային մրցույթում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերային երգչուհի Մանե Գալոյանը, որը Հայաստանն է ներկայացրել «Օպերալիա» միջազգային մրցույթում, արժանացել է երեք մրցանակի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Երգչուհին մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, արժանացել է հանդիսատեսի համակրանքին և ճանաչվել է «Սարսուելայի լավագույն կատարող»:

Մրցույթը, որի նպատակն է երիտասարդ տաղանդներին բացահայտելը, հիմնադրել է աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն:

Մանե Գալոյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Հանդես է եկել տարբեր երկրներում՝ համագործակցելով հեղինակավոր նվագախմբերի հետ:

Հայերեն