Հասարակական

Հրշեջները բնակարանի հրդեհ են մարել Հրազդանում. մեկ բնակիչ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Հրշեջները բնակարանի հրդեհ են մարել Հրազդանում. մեկ բնակիչ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 26-ին, ժամը 17։02-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները բնակարանից դուրս են բերել տան բնակիչ Գ․ Հ․-ին (ծնված 1960 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտա­լացվել է Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 17:39-ին: Բնակարանի ննջասենյակում այրվել է գույք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում