Հասարակական

Խորհրդարանը քննարկում է հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագիծը

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանը քննարկում է հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Վահան Քերոբյանը նախագծի ներկայացումը սկսեց պատերազմից, այնուհետև անդրադարձավ «Յուրահատուկները. հաջողության պատմությունը» գրքին: «Այս գրքի ամեն տողում գրված է անխոնջ աշխատանքի մասին՝ որպես հաջողության հասնելու միակ ձև: Նկարագրված ամեն դրվագում հաջողությանը նպաստող պատահականությունը զուգորդված է անքուն գիշերներով, նպատակասլաց աշխատանքով»,-ասաց նա:

Նախարարը վստահեցրեց՝ ներկայացված նախագիծը զուտ տեխնիկական կամ տնտեսական նախագիծ չէ: «Այն քաղաքակրթական նախագիծ է, ԱԺ-ն, որպես ազգին առաջնորդող մարմին, պետք է ազդարարի աշխատանքի՝ որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին»,-ասաց Քերոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում