Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների ղեկավարները վերահաստատել են համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուն հոկտեմբերի 25-ին կայացած հանդիպմանը վերահաստատել են Կիպրոսի և Հայաստանի միջև կապերն ու համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը։ Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում Է cyprusMail-ը:

Սիմոնյանը գոհունակություն է հայտնել միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունից՝ ընդգծելով միջխորհրդարանական մակարդակով համագործակցությունը։

«Հայկական կողմն ամեն ինչ անելու է մեր երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության առավել խորացման համար՝ ի օգուտ երկու ժողովուրդների»,- նշել է նա:

Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում ինքը և Դեմետրիուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Կիպրոսի խնդրի հետ կապված հարցեր։

Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհրդարանին՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումը միաձայն դատապարտելու համար: Նշվում է, որ նանաև վերահաստատել է Հայաստանի ամբողջական աջակցությունը Կիպրոսի խնդրի խաղաղ լուծմանը:

«Քանի որ Կիպրոսը և Հայաստանը երկուսն էլ Թուրքիայի անզիջողականության զոհն են, կենսականորեն կարևոր է, որ նրանք ավելի ամուր կապեր հաստատեն միջխորհրդարանական, միջազգային մակարդակներում»,- ասել է Դեմետրիուն։

Նա նաև նշել է, որ Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև քննարկումներ կսկսվեն Սիմոնյանի Կիպրոս կատարած պաշտոնական այցի ավարտից հետո։

«Ընդհանուր ռազմավարության միջոցով մենք կարող ենք դիմակայել ցանկացած մարտահրավերի՝ մեծ թե փոքր, բայց նաև ամրապնդել մեր ձայնը եվրոպական և միջազգային հարցերի շուրջ, որպեսզի կարողանանք առաջ քաշել մեր ընդհանուր սկզբունքները»,- շեշտել է Դեմետրիուն։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն