Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 22-ին հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին:

«Նախարարն արժևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի անցած 27 տարիների գործունեությունը՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը: Առանձնահատուկ կարևորվել է կազմակերպության կողմից երեխաների առողջության և կրթության բարելավմանն ուղղված տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ԱԳՆ-ից:

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ՀՀ-ի համար նախատեսված 2021-2025 թվականների ծրագրային փաստաթղթին, որը հանդիսանում է սոցիալական ծառայությունների, կրթության, առողջապահության և երեխաների իրավունքների ոլորտներում բավարար առաջընթաց գրանցելուն միտված համապարփակ շրջանակ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անցած տարվա ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հումանիտար հետևանքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է հակամարտությունից տուժած երեխաների անվտանգության, կրթության և այլ իրավունքների ապահովման գործում ՅՈՒՆԻՍԵՖ-ի առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։

Հայերեն English Français Русский Türkçe

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները