Վահրամ Դումանյանն անդրադարձավ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձավ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Դումանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց. չի արձանագրել, որ ՀՀ ղեկավարությունը, կառավարության ղեկավար կազմից որևէ պաշտոնյա կամ ՌԴ որևէ բարձրաստիճան պաշտոնյա, մասնավորապես, Լավրովն ասած լինի, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է ռուսական նոր դպրոց բացել։

Լրագրողները մեջ բերեցին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որում նա նշել էր. «Տաջիկստանում մեր մեթոդաբանության ուսուցման ամբողջական ծրագրով հինգ ռուսական դպրոց է բացվում։ Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել, որպեսզի նույնպիսի ծրագիր արվի Հայաստանի համար» ։

Լավրովի հայտարարության մեջբերումը լսելուց հետո Դումանյանն ասաց, որ նման հարց օրակարգում չկա։ «Վստահ եղեք՝ այս պահին նման հարց օրակարգում չունենք»,- ասաց նա՝ ավելացնելով նաև, որ իրենք կարևորում են ռուսաց լեզվի մասսայականացման խնդիրը՝ հատկապես ժամանակակից աշխարհում, երբ հաղորդակցությունը կարևոր գործիք է։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները