Հասարակական

Գնել Սանոսյանը Լիտվայում գործընկերների հետ կքննարկի ենթակառուցվածքների ռազմավարական նախագծեր

2 րոպեի ընթերցում

Գնել Սանոսյանը Լիտվայում գործընկերների հետ կքննարկի ենթակառուցվածքների ռազմավարական նախագծեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լիտվայում մասնակցելու է հոկտեմբերի 21-ին կայանալիք «Տրանսպորտ և լոգիստիկա-2050» տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը հանդես է գալու ելույթով։

Այցի շրջանակում նախարար Սանոսյանը կհանդիպի նաև Լիտվայի կապի եւ տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի, ինչպես նաև Լիտվայի էներգետիկայի նախարար Դաինիուս Կրեյվիսի հետ։

Երկկողմ հանդիպումների ընթացքում նախարարները նախատեսում են քննարկել քաղաքական եւ տնտեսական առավել արդիական հիմնախնդիրներ, ենթակառուցվածքների ռազմավարական նախագծեր՝ կապված տրանսպորտային նորարարությունների եւ թվայնացման հետ։

Համացանցի միջոցով նախատեսված համաժողովին կմիանան նաեւ Վրաստանի, Մոլդովայի տրանսպորտի նախարարները և Ուկրաինայի փոխնախարարը կմասնակցեն նախարարների «Կանաչ, թվային, մրցունակ տրանսպորտ եւ լոգիստիկա․ որքան հավակնոտ պետք է լինենք զարգացող ոլորտների կարգավորումներում» թեմայով նստաշրջանին, որը վարելու է Լիտվայի տրանսպորտի և կապի նախարար Մարիուս Սկուոդիսը:

Գնել Սանոսյանը Լիտվայում է այդ երկրի կապի եւ տրանսպորտի նախարարի հրավերով:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում