Հասարակական

Սյունիքում զանգվածային  են ուղղորդումների և մեքենաներով մարդկանց տեղամասեր բերելու դեպքերը. «Անկախ դիտորդ»

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հանրապետության տարբեր տարածքներում արձանագրել է տարաբնույթ խախտումներ՝ քվեախցիկից դուրս և բազմաթիվ քվեաթերթիկներով քվեարկություն իրականացնելու դեպքեր, քվեախցում մեկից ավելի անձանց ներկայություն և մեքենաների կուտակման դեպքեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմնեպրես»-ը՝ «Անկախ դիտորդ»-ի երկարաժամկետ և շրջիկ դիտորդներին համակարգող Վահրամ Թոքմաջյանը Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ, ի տարբերություն Սյունքի, Գյումրիում ընտրությունները համեմատաբար հանգիստ են:

«Ուշագրավ է, որ հանրապետության տարբեր տարածքներում արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվեարկությունը բացահայտելու դեպքեր: Տեղ գյուղում ունենք դեպք՝ ընտրողների 10 տոկոսն իր ընտրությունը կատարել է օգնողների օգնությամբ: Ընդհանրապես, Սյունիքում զանգվածային են թե՛ ուղղորդումները, թե՛ տարբեր մեքենաներով մարդկանց տեղամասեր բերելու դեպքերը տարբեր ուժերի կողմից՝ տարբեր ռեսուրսների կիրառմամբ, այդ թվում՝ նաև ձայնային ձեռներեցների»,- նշեց Վահրամ Թոքմաջյանը՝ նկատելով, որ եղել են նաև տեղամասեր, որտեղ քվեախցիկը անմիջապես պատուհանի մոտ է եղել և ցանկացած անձ հնարավորություն է ունեցել դրսից հետևել ընտրությունների ընթացքին:

«Անկախ դիտորդ»-ից նշում են՝ Գյումրիում տեղամասեր տեղափոխելու փաստեր արձանագրված է 4-5 քաղաքական ուժի դեպքում: «Հին պրակտիկան չկա՝ ԳԱԶել-ներով մարդ տեղափոխելու, բայց կան մարդատար մեքենաներով տեղափոխելու դեպքեր, և կարծես թե այդ ուժերը չեն էլ թաքցնում, քանի որ մեքենաների վրա այն ուժի թեկնածուի նկարն է, ում աջակցում են: Ինչ վերաբերում է կուտակումների մասով, դրանք քիչ են համեմատած 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների հետ, որոշ դեպքերում սրանք հանձնաժողովների նախագահների «թույլ» լինելու ու հանձնաժողովի անդամների ոչ գրագետ լինելու մասին է վկայում»,- նշեց Վահրամ Թոքմաջյանը՝ տեղեկացնելով, որ խնդիր է ընտրության օրը պաստառների առկայությունը: Ըստ դիտորդի՝ սա համատարած խնդիր է:

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները ավելի քան 45 տեղամասերում և 4 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն