Գյումրու ընտրատեղամասերից շատերը հարմարեցված չեն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար 

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ընտրատեղամասերից շատերը հարմարեցված չեն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ինչպես համապետական, այնպես էլ Գյումրիում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին բցված տեղամասերից շատերի մուտքերի մոտ չկան թեքահարթակներ, կամ էլ՝ լինելու դեպքում նորմերին չէին համապատասխանում:

Խնդիրն առկա է ոչ միայն Գյումրիում, այլ ողջ հանրապետությունում: «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ծրագրերի ղեկավար Գայանե Գրիգորյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց, որ ՀՀ տեղամասային կենտրոնների մատչելիության գնահատում է իրականացվել «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից՝ «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում Հայաստանում (ՍԵՊՊԱ)» ծրագրի «Մատչելիություն և քաղաքական ներառում» բաղադրիչի դրամաշնորհով, որը տրամադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) կողմից։

Ըստ Գայանե Գրիգորյանի՝ հանրապետության ամբողջ տարածքում առկա 2008 ընտրական տեղամասերից մշտադիտարկվել է 1987-ի մատչելիությունը։ «Պայմանականորեն թվով 524 տեղամասային կենտրոն կարելի է համարել մասամբ մատչելի, որոնք կարելի է քիչ ջանքերով և ֆինանսական ռեսուրսներով դարձնել լիովին մատչելի հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց համար, քանի որոշ տարածքների անմատչելիությունը պայմանավորված է ոչ միայն նախագծային և շինարարական, այլև կազմակերպչական գործոններով»,- նշեց Գայանե Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ իրենց կողմից տարբերանշաններ են փակցվել այն կառույցների մուտքերի մոտ, որոնք հարմարեցված են կամ կիսով չափով են հարմարեցված հատուկ կարիքներով անձանց տեղաշարժման համար:

Առաջնային է ոչ միայն տեղամասերում, այլ նաև դեպի տեղամասեր տանող ճանապարհների հարմարեցումը։ Բոլոր ընտրողները պետք է հավասար հնարավորություններ ունենան՝ իրացնելու իրենց ընտրական իրավունքը, կարողանալու ինքնուրույն մասնակցել ընտրական գործընթացներին՝ առանց կողմնակի աջակցության։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Գյումրիում տեղամասերի նախագահները վստահեցրին՝ եթե լինի անհրաժեշտություն, իրենք կօգնեն անվասայլակը ներս բերել տեղամաս, կամ դա կանեն տարածքի հասանելի վայրից;

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության տվյալներով՝ Հայաստանում 193,000 անձ ունի հաշմանդամություն, ինչը կազմում է Հայաստանի բնակչության 6%-ը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին