Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/10/1065754.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5076 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 657 հազար 753 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1126 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 44 մարդ, ընդհանուր մահերի թիվը 9440 է: