ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Վրաստան
1 րոպեի ընթերցում
![ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Վրաստան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/10/1065735.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հոկտեմբերի 19-20-ն իր առաջին այցը կիրականացնի Վրաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի լրատվական ծառայությունը:
Խավիեր Կոլոմինան Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերին՝ փոխարինելով Ջեյմս Ափաթուրային: