Պատվաստված կինը հղիացել է ու հաջող ծննդաբերել. Օկոևը՝ պատվաստանյութերի հնարավոր ազդեցության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն ունեցել է կորոնավիրուսի դեմ պատվաստված բուժառու, որը հետագայում հղիացել է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը նշեց, որ հղիությունն անցել է նորմալ, ծննդաբերությունը եղել է բարեհաջող:

«Պատվաստանյութերի հետ կապված ամենաշատ տրվող հարցն ու մտահոգությունը վերարտադրողական առողջության վրա դրա հնարավոր ազդեցության մասին է: Մենք բացատրում ենք, պարզաբանում ենք, որ նման խնդիր չկա: Եկեք դիտարկենք միջազգային փորձը, ապա կտեսնենք, որ կան երկրներ, որտեղ բնակչության 80-90 տոկոսը պատվաստված է, բժիշկների 90-ից ավելի տոկոսն է պատվաստված: Տեսեք, մենք ունեցել ենք դեպք, որ պատվաստված կինը հղիացել է, նորմալ ընթացք ու ծննդաբերություն է գրանցվել: Մյուս կողմից՝ մենք ունեցել ենք կորոնավիրուսով վարակված և չպատվաստված հղի կնոջ մահ, մենք ունեցել ենք ներարգանդային պտղի մահ: Դրա համար նորից ենք հորդորում պատվաստվելն անհրաժեշտություն է»,- ասաց Գեորգի Օկոևը:

Հարցին, թե կրծքով կերակրող մայրերը ևս կարո՞ղ են պատվաստվել, մասնագետը նշեց, որ որևէ հակացուցում չկա նման դեպքերի համար:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը