Հասարակական

Հռոմի պապն ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապն ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ով հաջորդիվ հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «Vaticannews»-ը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը:

«Ջերմ քննարկումների ժամանակ ընդգծվել է Սուրբ Աթոռի և քրիստոնեական հնագույն ավանդույթներով երկրի՝ Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը վերաբերող հարցերը: Կողմերը կենտրոնացել են նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցերի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում