Մշակույթ

Ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչներ Գառզուի և Ժանսեմի գործերը Երևանում կցուցադրվեն մեկ հարթակում 

1 րոպեի ընթերցում

Ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչներ Գառզուի և Ժանսեմի գործերը Երևանում կցուցադրվեն մեկ հարթակում 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-24-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ճեմասրահներում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը:

Արվեստասերներին կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի գեղանկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) գրաֆիկական աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին: Ցուցահանդեսի բացումը կուղեկցվի «Կադանս» անսամբլի ելույթով:

Երեկոյին կհնչեն Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի, Միշել Լեգրանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ռիչարդ Գալիանոյի, Աստոր Պիացոլայի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Ցուցահանդեսի փակմանը կհաջորդեն

Ղ. Սարյանի անվան լարային քառյակի և Լիլիթ Զաքարյանի (դաշնամուր) ելույթները։

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի համագործակցությամբ:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում