Վրաստանի ՆԳՆ-ն Բաթումում հինգհարկանի շենքի մուտքի փլուզման հնարավոր պատճառ է համարում առաջին հարկում վերանորոգումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ՆԳՆ-ն Բաթումում հինգհարկանի բնակելի շենքի մուտքի փլուզման կապակցությամբ ձերբակալել է երեք մարդու՝ առաջին հարկում գտնվող բնակարանի սեփականատիրոջը եւ երկու վարձու աշխատողներին, որոնք վերանորոգման աշխատանքներ էին կատարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ Գրուզիա»-ն, գերատեսչության տվյալներով, նրանք վերանորոգման աշխատանքներ են իրականացրել անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ, ինչը, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է բազմաբնակարան շենքի մուտքերից մեկի փլուզմանը: Նրանց սպառնում է երկուսից տասը տարի ժամկետով ազատազրկում։

Բաթումի մայիսի 26-ի փողոցում 5-հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը փլուզվել է հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12: 00-ի սահմաններում: Զոհվել Է ինը մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ հոկտեմբերի 11-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր։

Հայերեն Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն