Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել՝ կապված Բաթումիում բնակելի տներից մեկի մասնակի փլուզման հետևանքով մարդկանց զոհվելու փաստի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Խորին վշտակցությունս եմ հայտնում Բաթումիում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ, ցավակցում եմ զոհերի ընտանիքներին ու հարազատներին: Նրանց հետ սգում է ողջ Վրաստանը: Իմ որոշմամբ, ի հիշատակ զոհերի, հոկտեմբերի 11-ը կհայտարարվի սգո օր»,- գրել է Ղարիբաշվիլին Facebook-ի էջում:

Նա հայտնել նաև, որ պետությունը տուժածներին աջակցություն կտրամադրի, իսկ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Բաթումիում բնակելի տան հատվածներից մեկը հոկտեմբերի 8-ին փլուզվել էր, որի հետևանքով մահացել էր 6 մարդ: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները՝ հույսով, որ կարող են փլատակների տակ ողջ մարդկանց գտնել:

Ոստիկանությունը գործի առնչությամբ 3 մարդու է ձերբակալել, որոնցից մեկը շենքի առաջին հարկի բնակարանի սեփականատերն է, իսկ երկուսը՝ վերանորոգում իրականացնող աշխատակիցները: Քննության տվյալներով՝ փլուզումը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների հետևանքով, քանի որ դրանք իրականացվել են անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով: Նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Հայերեն Русский

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես