Միջազգային

ԵՀ-ն հայտարարել է, որ ԵՄ-ում Էներգապաշարների պահանջարկը 25 տարում հասել Է առավելագույնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրամիությունում (ԵՄ) էներգետիկական ճգնաժամի պատճառ Է համարում անբարենպաստ շուկայական պայմանները, երբ էներգապաշարների պահանջակը հասելէ 25 տարվա ընթացքում առավելագույնին: Հոկտեմբերի 6-ին այդ մասին հայտարարելէ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը՝ ԵՄ-ի խորհրդի բնապահպանության նիստին ժամանելուց հետո, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

«Ամբողջ խնդիրը շուկայանկան պայմաններն են: Էնրգապաշարների պահանջարկն այսօր առավելագույն ցուցանիշներիէ հասել վերջին 25 տարվա ընթացքում, ինչն էլ գների առավելակետեր է ստեղծում»,- ասելէ նա: Նա նաեւ ջանացելէ նավազագույնի հասցնել ջերմոցային գազերի արտանետումների բաժնեմասերի վաճառքի՝ Եվրահանձնաժողովի ստեղծած համակարգի դերը ճգնաժամի առաջացման հարցում:

«Այդ համակարգն ազդելէ շատ աննշան չափով՝ սոսկ մեկ հինգերորդականի մակարդակում: Խնդիրը այլ տեղում է՝ շուկայական պայմաններում»,- համոզվածէ նա: Բացի դանից, ԵՀ-ի փոխնախագահը ժխտել Է լրագրողների այն ենթադրությունը, թե Էներգետիկական ճգնաժամը ԵՄ-ին կհարկադրի ժամանակավորապես հետ կանգել իր կլիմայական խնդիրներից: «Դա բացառված Է, ԵՄ-ի կլիմայական նորմաներն անխախտ են»,- ասել Է նա:

Եվրահանձնաժողովը վերջին 10 տարվա ընթացքում աշխատելէ ԵՄ-ում գազի եւ էլեկտրականության ազատ շուկայի ստեղծման վրա՝ պնդելով, որ կանաչ Էներգետիկայի համատարած ներդրմանը զուգահեռ (որն առայժմ ավելի թանկ էլեկտրականություն Է արտադրում ածխածնայինի համեմատությամբ) դա վերջին հաշվով կհանգեցնի Եվրոպայում Էներգիայի գնի նվազման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Վկայագրվեց Գավառ քաղաքի տարածքում վերջերս գտնված Վիշապաքարը և նույն տարածքի՝ 9-10-րդ դարերով թվագրվող խաչքար

Վարչապետը հույս ունի, որ Նոր Նորքի միջադեպը «Հանրապետություն» կուսակցության համար նույնպես անընդունելի է

Քննարկվել են ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև կենդանական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հնդկաստանում քաղաքացիական պաշտպանության վարժանքներ են անցկացվում

Թեժ իրավիճակ Ազգային ժողովում

Հիմնական վնասները եղել են 7–8 գյուղում. նախարարը՝ կարկուտի հետևանքների մասին

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներին

Մայիսի 8-ի միջոցառումների անոնս

Վարչապետը դատապարտեց Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպն ու բռնությունը

Ով կոռուպցիայով է զբաղվում, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան