Հասարակական

«Sinopharm» պատվաստանյութի քանակների անբավարարություն կա. սեղմ ժամկետում ներկրելու բանակցություն է տարվում 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է Covid-19-ի դեմ «Սինոֆարմ» պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն, նախարարությունը բանակցություններ է վարում հնարավորինս սեղմ ժամկետում նոր խմբաքանակ ներկրելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

«Ամբողջ աշխարհում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն՝ պայմանավորված մի կողմից բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով, մյուս կողմից՝ արտադրական գործընթացներով»,- հայտնում են ՀՎԿԱԿ-ից:

Այս համատեքստում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը: Բացի վերը նշված խնդրից, Հայաստանում առկա է նաև երկիր ժամանող ինքնաթիռային չվերթների սակավություն՝ պայմանավորված COVID-19 համավարակով:

«Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է «Սինոֆարմ» պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն, սակայն Առողջապահության նախարարության կողմից բանակցություններ են վարվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:

Միաժամանակ, ՀՎԿԱԿ-ից վստահեցնում են, որ երկու դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությանը, և ավելի ուշ ժամկետում 2-րդ դեղաչափը ստանալու դեպքում բնավ չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը:

Հայերեն Русский

Էմանուել Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

Հանրապետությունում սպասվում են անձրևներ

Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցը

Չիտայի օդանավակայանում հրդեհի պատճառով սահմանափակումներ են մտցվել

London Times-ի՝ Հայաստանի վերաբերյալ հոդվածում հղում է արվում կեղծ լուրերի հրապարակմամբ հայտնի հիմնադրամին

Հնդկաստանը հայտարարել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին հարվածներ հասցնելու մասին

Ահազանգ է ստացվել՝ Երևանում ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա. օգնության են հասել փրկարարները

Երևանը հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի մեղադրանքները

Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետները ժամանել են Կիև

Վերահրատարակվել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի պատմագրությունը ներկայացնող գիրքը