Հասարակական

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայում հանդիպում կունենա Ֆրանցիսկոս Պապի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 5- մեկնեց Հռոմ (Իտալիա)՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։

«Համաժողովին Նորին Սրբությունը հանդես կգա բանախոսությամբ, նաև կքարոզի միջեկեղեցական աղոթքի արարողությանը։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից:

Նշվում է, որ Նորին Սրբության պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Քարոզչական կենտրոնի և Մայր Աթոռում գործող Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:

Հայերեն English Français Русский Türkçe

Քննչական կոմիտեից առանձնապես խոշոր չափերով գողության դեպքով մեկ անձ ձերբակալվել է

«Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». Երևանում կայացավ ավստրուհի Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի՝ «Նեմեսիս» գործողության մասին գրքի շնորհանդեսը

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծելու գործընթացի մասին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակման կապակցությամբ

ԱՄՆ ԿՀՎ կենտրոնակայանի մոտ տեղի է ունեցել հրաձգություն. կա վիրավոր

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

«Սերգեյ Փարաջանով. հավերժական շարժում». Նունե Ալեքսանյանի գիրքը հետաքրքիր դրվագներ կբացահայտի ռեժիսորի կյանքից

ՀՀ դեսպանը և Հունգարիայի ԱԺ նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ու օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության հարցեր

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է