Հասարակական

Ձեզնով է պետության հիմքն ամուր, վաղվա օրը՝ որոշիչ. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Ուսուցչի տոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն Ուսուցչի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ, ջերմորեն և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Այս տոնը կոչված է առանձնակի կարևորելու և ընդգծելու ձեր վճռորոշ դերն ու պատասխանատվությունը թե՛ յուրաքանչյուր աշակերտի՝ որպես բազմակողմանի զարգացած, հայրենանվեր անհատ, թե՛ բարձրարժեք հատկանիշներով օժտված հասարակություն ձևավորելու գործում:

Ուսուցչի օրը չի սահմանափակվում այս տոնով. այն սկսվում է յուրաքանչյուր առավոտ՝ դասասենյակից և աշակերտական նստարանից: Ձեր գործը վարձահատույց է լինում ապագայով, կայուն ու անվտանգ պետության տեսլականի իրագործմամբ, հայրենիքի բարօրությամբ:

Շնորհակալ ու երախտապարտ եմ ձեզ ձեր բարդ ու միաժամանակ պատվաբեր աշխատանքի համար: Ձեզնով է պետության հիմքն ամուր, ձեզնով է վաղվա օրը որոշիչ: Ձեր դաստիարակած սերունդն էր, որ 44 օր շարունակ չերկնչեց ու անձնազոհաբար պաշտպանեց հող հայրենին՝ վառ պահելով հայրենասիրական ոգին:

Սիրելի՛ մանկավարժներ, ուզում եմ՝ վստահ լինեք, որ պետությունը ձեր կողքին է, ձեր աջակիցն է, և ընթացիկ բարեփոխումները միտված են բարելավելու ձեր աշխատանքային գործունեությունն ու միջավայրը՝ ձեզ արժանի գնահատանքով:

Յուրաքանչյուրիդ մաղթում եմ բարօրություն, քաջառողջություն, աշխատանքում՝ ինքնաբավություն, կրկնակի ուժ ու եռանդ: Մեր անելիքը շատ է, կամքը՝ ամրակուռ:

Աստված պահապան բոլորիս»:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լուծում չի լինի, մինչև ինքը չհանդիպի Պուտինի հետ

Կառուցելով երազանքների երկիրը. Լոռիում մեկնարկեց Silicon Mountains 2025-ը՝ համախմբելով ՏՏ ոլորտի առաջատարներին

ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն Անթալիայում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռյուտե

Փարիզում բացվել է մտավորական և բանաստեղծ Արշակ Չոպանյանին նվիրված հուշատախտակ

Կենսաբազմազանությունը կարևորագույն ոլորտներից է, որի կորուստներն անմիջական ու մեծ ռիսկեր են պարունակում հենց հանքարդյունաբերության համար․ Ստեփանյան

Պուտինը չի պլանավորում առաջիկա օրերին այցելել Ստամբուլ․ Պեսկով

Հայրենական մեծ պատերազմում Գեղամավան գյուղն ունեցել է 329 մասնակից, որից՝ 164 զոհված ու անհետ կորած

Մոսկովյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Սևան համայնքում մայիսի 10-ից մեկնարկել են «ԵՄ Կայուն էներգիայի օրերին» նվիրված միջոցառումները

Հնդկաստանի պաշտպանության նախարարը ԱԷՄԳ-ին կոչ է արել վերահսկողության տակ վերցնել Պակիստանի միջուկային զինանոցը