Մարզային

Գեղարքունիքում սեպտեմբեր ամսին ծնվել է 160 երեխա

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում սեպտեմբեր ամսին ծնվել է 160 երեխա

ԳԱՎԱՌ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի սեպտեմբեր ամսին լույս աշխարհ են եկել 160 երեխա՝ 85 տղա եւ 75 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 82 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 38 երեխա՝ Գավառի, 14 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 23 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, եւ 3 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2020 թվականի սեպտեմբերի համեմատ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնված երեխաների թիվը 2021 թվականի սեպտեմբերին գրանցված թվի համեմատությամբ նվազել է 87-ով։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում