Տարածաշրջանային

Սահակաշվիլին անօրինական է համարել իր ձերբակալությունը

1 րոպեի ընթերցում

Սահակաշվիլին անօրինական է համարել իր ձերբակալությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր ձերբակալման հիմքերն անօրինական ու կեղծված է անվանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սահակաշվիլիի նամակը Facebook-ի իր էջում հրապարակել էր նրա փաստաբանը:

«Իմ ազատությունը և որն ավելի կարևոր է՝ Վրաստանի ազատությունը կախված է ձեր ակտիվությունից: Դրանից է կախված նաև միջազգային աջակցությունը: Խնդրում եմ, չկասկածեք և մինչև վերջ հավատացած եղեք, որ մեր հաղթանակը ձեր ձեռքերում է»,- նշել էր Սահակաշվիլին՝ դիմելով ընտրություններին մասնակցող քաղաքացիներին:

Վրաստանում հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

Հոկտեմբերի 1-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել էր, որ Սահակաշվիլին հայրենիքում ձերբակալված է: Իշխանությունները հայտնել էին, որ Սահակաշվիլին մտադիր է եղել երկրում հեղաշրջում իրականացնել:

Նախկին նախագահի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը հացադուլ է հայտարարել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում