Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ մանրամասնելով, որ հանդիպման սկզբում փոխվարչապետը, կարևորելով հայ ռազմագերիների հայրենիք վերադարձի անհրաժեշտության առնչությամբ միջազգային հանրության դերը, ընդգծել է, որ դա ամենակարևոր հանգամանքներից մեկն է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման համար:

Մհեր Գրիգորյանն ու և Չեխիայի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև Կառավարության հաստատված ծրագրով սահմանված հիմնական նպատակների, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների, ինչպես նաև՝ վերջերս համաձայնեցված ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո սահմանված ուղենիշների փոխկապակցվածության և փոխլրացման մասին:

ՀՀ փոխվարչապետը և Չեխիայի արտգործնախարարը քննարկել են նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը և երկուստեք շեշտել այդ ոլորտում առկա մեծ ներուժի իրացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում կողմերը կարևորել են նախարարի հետ չեխական բիզնես համայնքի ներկայացուցիչների այցը Հայաստան և բիզնես ֆորումի կազմակերպումը, ինչպես նաև առաջիկայում հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն