ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 24 522 դեպք են հայտնաբերել մեկ օրում. Դա առավելագույնն է հուլիսի 19-ից ի վեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 24 522-ով՝ մինչեւ 7 535 548, հոկտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացարձակ արտահայտւթյամբ հիվանդացածների թվի աճը դարձել Է առավելագույնը հուլիսի 19-ից ի վեր: Հարաբերական արտահայտությամբ այն կազմել Է 0,33 տոկոս:

Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ ան հիվանդերի քանակը, որոնք այս պահին բուժում են անցնում, ավելացել Է մինչեւ 634 684, հետեւում Է շտաբի հաղորդագրությունից:

Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 19 955-ով՝ մինչեւ 6 692 722:

Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, կազմում Է վարակվածների ընդհանուր թվի մոտավորապես 88,8 տոկոսը: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճաով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 887-ով՝ մեկ օր առաջվա 867-ի դիմաց՝ մինչեւ 208 142:

Այսպիսով, չորրորդ օրը շարունակ երկրում նորանում Է կորնավիրուսի պատճառով մահացածների թվի առավելագույնը:

Վարակի պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,76 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 3 993-ով՝ մեկ օր առաջվա 3 998-ի դիմաց՝ մինչեւ 1 637 913:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը, շտաբի տվյալներով, կազմել Է 0,24 տոկոս: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում Մոսկվայում աճել Է 64-ով՝ մեկ օր առաջվա 62-ի դիմաց՝ մինչեւ 29 044, հետեում Է շտաբի հաղորդագրությունից:

Մեկ օրում ապաքինվածների քանակն աճել Է 2 189-ով՝ մինչեւ 1 492 226: Այժմ մայրաքաղաքում, շտաբի տվյալներով՝ բուժումն Է շարունակում 116 643 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Եվրախորհրդարանի Renew Europe քաղաքական խմբի նախագահին

Երևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են 3 300, մարզերի պարեկները՝ 16 008 խախտում

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի համոզմամբ՝ պետք է անել հնարավորը, որ ԼՂ վերադառնալ ցանկացողներն ազատ լինեն այդ հարցում

ԱՄՆ-ի որոշ շրջաններում տորնադոների և ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 63,68 դոլար

Եգիպտոսի, Հորդանանի և Ֆրանսիայի ղեկավարները կոչ են արել վերականգնել Գազայի հատվածի հունվարյան համաձայնագիրը

Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներին

Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար

ՀՀ-ն պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման պատմական քայլը. ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ Միջխորհրդարանական միության վեհաժողովին