Միջազգային

ԱՄՆ-ը հայտարարել Է, որ պատրաստ Է համագործակցություն սկսելու ԿԺԴՀ-ի հետ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը հայտարարել Է, որ պատրաստ Է համագործակցություն սկսելու ԿԺԴՀ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը թշնամական մտադրություններ չունի Փհենյանի նկատմամբ եւ պատրաստ Է սկսելու երկկողմ համագործակություն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմը՝ Ջակարտայում իր հարավկորեացի պաշտոնակից Նո Գյու Դոկի հետ կայացած բանակցություններից հետո:

«Մենք նախկինի պես բաց ենք Փհենյանի հետ փոխգործակցության համար՝ երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի ամբողջ սպեկտրի քննարկման նպատակով: Ցանկանում եմ առանձնապես նշել, որ Միացյալ Նահանգները թշնամական մտադրությունների չունի ԿԺԴՀ-ի նկատմամբ»,- ասել Է ամերիկացի դիվանագետը: Նա նաեւ հավաստել Է Վաշինգտոնի պատրաստակամությունը համագործակցելուՓհենյանի հետ հումանիտար ոլորտում:

Սեպտեմբերի 30-ին ավելի վաղ Նո Գյու Դոկը եւ Սոն Կիմը անցկացրել են եռակողմ առցանց բանակցություններ իրենց ճապոնացի պաշտոնակից Տակեհիրո Ֆունակոսիի հետ: Առավոտյան Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը, ելույթ ունենալով 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի (միապալատ խորհրդարան) հինգերորդ նստաշրջանում, ասել Է, որ Վաշինգտոնը նախկինի պես թշնամաբար Է վերաբերվում Փհենյանի նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի կողմից ռազմական սպառնալիքը մինչեւ հիմա պահպանվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում