Արգենտինայի դեսպանությունը Երևանում մեկնարկում է Արգենտինական առաջին առևտրային պալատի ստեղծման նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը մեկնարկում է Երևանում Արգենտինական առաջին առևտրային պալատի ստեղծման նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Արգենտինական առևտրային այս նոր պալատը նպատակ ունի դառնալու գործարար նոր հարթակ, որը կառաջարկի առևտրային խթանման կարևոր գործիքակազմ, կնպաստի բիզնեսի զարգացմանը և բարենպաստ միջավայր կստեղծի նոր ներդրումների և առևտրային հոսքերի համար:

Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան Մարիանո Վերգարան նշել է, որ ապագա պալատն ի սկզբանե հիմնված կլինի վիրտուալ հավելվածի վրա, որն իրական ժամանակում կկապի արգենտինական և հայկական ընկերություններին ու ձեռնարկատերերին: Կոմերցիոն այս նոր գործիքը կլինի հայաստանյան իշխանությունների տրամադրության տակ՝ ի նշանավորում Հայաստանի անկախ հանրապետության 30-ամյակի: Հատուկ ուշադրության կարժանանան արգենտինացի շատ ու շատ երիտասարդ մասնագետներ, որոնք գալիս են Հայաստան և ձգտում ինտեգրվել տեղի աշխատաշուկային: «Այս նախաձեռնությունում մեր գործընկերն է Կոնվերս բանկը. ակնկալում ենք, որ Բանկը իր ակտիվ մասնակցությունը եւ դերակատարումը կունենա նաեւ Հայ-արգենտինական առեւտրի պալատի աշխատանքներում»,-նշել է դեսպանը:

Չնայած Հայաստանի և Արգենտինայի միջև գոյություն ունեցող համեստ առևտրաշրջանառությանը, նշվում է, որ իրապես մեծ է այն ընդլայնելու և դրանով իսկ տնտեսական տարբերի ճյուղերի զարգացմանը նպաստելու ներուժը: Առնվազն մեկ տասնամյակ Արգենտինան, հիմնականում արգենտինահայ համայնքի միջոցով, եղել է Հայաստանում ամենաբարձր ներդրումային հոսք ունեցող հինգ երկրների շարքում՝ առ այսօր առաջատար դիրք զբաղեցնելով հայաստանյան օտարերկրյա ներդրումների մեջ:

«1992 թվականին Արգենտինայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը քաղաքական բարձր մակարդակի երկխոսության և մեր բարեկամ երկրների միջև հաջող համագործակցության արտացոլումն էր: Արգենտինայի հայկական նշանավոր սփյուռքը, որն իր ստեղծումից ի վեր լիարժեքորեն ներգրավված է արգենտինական հասարակության մեջ, ևս իր անգնահատելի ներդրումն ունի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»,-ասված է հաղորդագրությունում:

Հայերեն العربية English Русский

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում